Փարիզ-2024. Դավիթ Չալոյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը📸
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը մեկնարկել է հաղթանակով։
26-ամյա մարզիկը +92 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դելիշես Օլիի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Չալոյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին` 0:24-ից սկսած։ Նրա մրցակիցը լինելու է Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆան։
Արաբական ծագում ունեցող բռնցքամարտիկն +92 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Նա 2022 թ. Երևանում կայացած աշխարհամասի առաջնությունում նվաճել է նաև արծաթե մեդալ, իսկ 2023 թ. աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բռնցքամարտ, Դավիթ Չալոյան, Հայկական-Սպորտ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր