Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը պարտվեց
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանն (+92 կգ) ավարտեց մրցելույթը։
Քառորդ եզրափակչում 26-ամյա բռնցքամարտիկը, ցավոք, 0:5 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆային ու լքեց հետագա պայքարը։
Հիշեցնենք, որ 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Չալոյանը 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Դելիշես Օլիին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բռնցքամարտ, Դավիթ Չալոյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր