Փարիզ-2024. Գարիկ Կարապետյանի արդյունքը 🎥

Փարիզ-2024. Գարիկ Կարապետյանի արդյունքը 🎥

10/08/2024 - 15:44

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ)։

21-ամյա Կարապետյանը երկարամարտի 398 կգ (186+212 կգ) արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Կարապետյանը պոկում վարժությունից հետո զբաղեցնում էր չորրորդ տեղը։

Քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ չինացի Լյու Հուանհուան (406` 186+220 կգ)։ Արծաթե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը (404` 185+219 կգ), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառու Եվգենի Տիխոնցովը։ Վերջինս ցույց տվեց երկամարտի 402 կգ (183+219 կգ) արդյունքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023