Փարիզ-2024. Արթուր Բարսեղյանի արդյունքը 🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի հերթական ներկայացուցիչը` լողորդ Արթուր Բարսեղյանը։
22-ամյա մարզիկը հանդես եկավ 100 մետր ազատ լողի որակավորման փուլում և գրանցեց 51,54 վայրկյան արդյունքը։ Նա 5-րդ մրցահերթում 8 մասնակիցների պայքարում եզրագծին հասավ 7-րդը։
Բարսեղյանը չկարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր` որակավորման փուլին մասնակցած 79 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 56-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Բարսեղյան, Լող, Հայկական-Սպորտ, Ջրային մարզաձևեր, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր