Փարիզ-2024. ԱՄՆ-ը ֆանտաստիկ comeback արեց ու դուրս եկավ եզրափակիչ 🎥
Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։
Մրցաշարի կիսեզրափակիչում Սթիվ Քերի գլխավորած թիմը մրցեց Սերբիայի դեմ և ծանրագույն պայքարում հաղթեց 95:91 հաշվով։
Հանդիպման ընթացքում ամերիկացիները մրցակցին զիջում էին 17 միավորի տարբերությամբ, բայց կարողացան comeback անել ու հաղթել։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ ԱՄՆ-ի հավաքականի ու «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղացող Ստեֆեն Քարին, որը վաստակեց 36 միավոր, կատարեց 8 ռեբաունդ ու 2 ասիստ։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության լավագույն ռմբարկու, ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Լեբրոն Ջեյմսը դրաձավ թրիփլ-դաբլի հեղինակ։ 39-ամյա բասկետբոլիստը վաստակեց 16 միավոր, 12 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին ու 10 անգամ օգնեց աչքի ընկնեն թիմակիցները։
Ամերիկացիները եզրափակիչում մրցելու են Ֆրանսիայի դեմ։ Մրցավեճը կայանալու է օգոստոսի 10-ին` Երևանի ժամանակով 23:30-ին։
Սերբիան նույն օրը Գերմանիայի հետ կվիճարկի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բասկետբոլ, Բասկետբոլի ԱՄՆ հավաքական, Բասկետբոլի Սերբիայի հավաքական, Լեբրոն Ջեյմս, Ստեֆեն Քարի