Փարիզյան աստղաբույլի կատարյալ ձախողումը. Ռենը հաղթեց ՊՍԺ-ին🎥
Լիգա 1-ի 9-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Ռենի» դեմ։
Առաջին խաղակեսի ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն չհաջողվեց բացել խաղի հաշիվը։
«Փարիզի» ունեցած գոլային պահերից ամենահիշարժանը Լեո Մեսսիի իրացրած տուգանային հարվածն էր, ինչից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Երբ թվում էր` կողմերն ընդմիջման կգնան գոլազուրկ արդյունքով, 45-րդ րոպեին Գաետան Լաբորդեն առաջ մղեց «Ռենին»։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 46-րդ րոպեին տանտերերն իրենց առաջին լուրջ գրոհը վերածեցին խփած գոլի. Լաբորդեի փոխանցումից հետք աչքի ընկավ Ֆլավյեն Տետը, իսկ հաշիվը դարձավ 2:0։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստներն անում էին ամեն ինչ, որպեսզի բեկեն հանդիպման ընթացքը, սակայն այս խաղում մարզական բախտը փարիզյան ակումբի կողմում չէր։
Դեռ ավելին` ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն այս խաղում ոչ մի դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասին. նրանց բոլոր 12 փորձերը կա՛մ շեղ են ստացվել, կա՛մ էլ փակվել են «Ռենի» պաշտպանների կողմից։
Այսպիսով, «Ռենը» 2:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին, վաստակեց 12 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։
ՊՍԺ-ն էլ ընդհատեց իր 8 խաղից բաղկացած հաղթարշավը, սակայն 24 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաետան Լաբորդ, Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, Նեյմար, ՊՍԺ, Ռեն