Ցրվենա Զվեզդայի ուլտրասն աջակցել է ռուս երկրպագուների ակցիան?

Ցրվենա Զվեզդայի ուլտրասն աջակցել է ռուս երկրպագուների ակցիան?

09/12/2019 - 22:04

Սերբիական Սուպերլիգայի 20-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության է հասել «Սպարտակ Սուբբոտիցայի» նկատմամբ։

Խաղի ընթացքում տանտերերի ուլտրասը պարզել են պաստառ, որի վրա գրված է եղել՝ «Երկրպագուն հանցագործ չէ» գրությունը՝ հայտնելով իրենց աջակցությունը ռուս երկրպագուների ակցիային։

Հիշեցնենք, որ նմանատիպ գրությամբ պաստառ էր հայտնվել նաև ՌՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում կայացած «Զենիթ» – «Դինամո Մոսկվա» հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման 40-րդ րոպեից սկսած երկրպագուները զանգվածաբար սկսել են լքել տրիբունաները՝ աջակցություն հայտնվելով «Սպարտակի» ձերբակալված երկրպագուներին։ Ակցիան շարունակական է եղել նաև ՌՊԼ-ի մյուս հանդիպումների ժամանակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023