Ցուցանիշ, որով Դիմարկոն զիջում է միայն լեգենդար Ռոնալդինիոյին 📷
«Սասուոլոյի» դեմ Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում (5:0) «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն 3 ասիստ է կատարել ու մոտ էր «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոյի ռեկորդը կրկնելուն, հայտնում է Transfermarkt-ը։
Դիմարկոն արդեն 13 արդյունավետ փոխանցում է կատարել, ինչը 24 խաղից հետո Իտալիայի առաջնության պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշն է։
14 գոլային փոխանցումով 24 խաղից հետո լավագույնը լեգենդար Ռոնալդինիոն է։
«Ոսկե գնդակի» 2005թ. դափնեկիրն առհասարակ Ա սերիայի պատմության մեջ մեկ մրցաշրջանում ամենաշատ արդյունավետ փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։ Նա 2009/10 մրցաշրջանում կատարել է 18 ասիստ։
Երկրորդ լավագույն ցուցանիշն ունեն Դոմենիկո Բերարդին («Սասուոլո», 2021/22, 17 ասիստ) և Մարիկ Համշիկը («Նապոլի», 2012/13, 17), որոնց հաջորդում են Պապու Գոմեսը («Ատալանտա», 2019/20, 16), Լուիս Ալբերտոն («Լացիո», 2019/20, 16) ու Ջանֆրանկո Ձոլան («Պարմա», 1994/95, 16)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Ինտեր, Ռոնալդինիո, Ֆեդերիկո Դիմարկո