«Ցինցինատին» կանգնեցրեց Մեսիին ու ընկերներին` խոշոր հաշվով հաղթելով «Ինտեր Մայամիին» 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում մրցել է «Ցինցինատիի» դեմ։
Ֆլորիդա նահանգից ժամանած հյուրերին «Ցինցինատին» շանս չի տվել` հաղթելով 3:0 հաշվով։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը ՄԼՍ-ի նախորդ 5 խաղերում էլ հաղթել էր։ Այդ բոլոր խաղերում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին դուբլ էր գրանցել` խփելով 10 գոլ։
«Ցինցինատիի» հաղթական գոլերը խփել են Խերարդո Վալենսուելան և Էվանդերը։ Վերջինը դուբլ է գրանցել։
«Ցինցինատին» միավորների քանակը հասցրել է 45-ի ու արևելյան գոտում երկրորդ տեղում է, «Ինտեր Մայամին» 38 միավորով 5-րդն է նույն կոնֆերենցիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից