Տևես․ «Հրաժեշտիս խաղում կմիավորեմ Ռոնալդուին և Մեսսին մեկ թիմում»
«Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կառլոս Տևեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Բոկա Խունիորսի» կազմում, կիսվել է իր հրաժեշտի հանդիպման ծրագրերով․
«Եթե ես ֆուտբոլային թիմ հավաքեմ այդ խաղում, ապա նրա կազմում կլինեն Ջանլուիջի Բուֆֆոնը, Հուգո Իբառան, Ռիո Ֆերդինանտը, Գաբրիել Հայնցեն, Պատրիս Էվրան, Ադնրեա Պիռլոն, Պոլ Սքոուլզը, Պոլ Պոգբան, Ուեյն Ռունին, ինչպես նաև մեկ թիմում կմիավորեմ Լեո Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին։
Իհարկե, Արգենտինայում հանդես կգամ միայն «Բոկայի» կազմում, սակայն կցանկանայի վերադառնալ «Վեսթ Հեմ», որպեսի կես տարի բոլորն ինձ ծափահարեին։ Բոլոր այն եվրոպական ակումբներում, որոնց կազմում հանդես եմ եկել, «մրճահարներին» սիրում եմ ամենաշատը»,- նշել է Տևեսը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն՝ հղում կատարելով Radio La Red-ին։
Հիշեցնենք, որ Կառլիտոսը Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդես է եկել 2007-2009 թվականներին «Մանչեսթեր Յուանայթեդի» կազմում, իսկ Մեսսիի հետ՝ Արգենտինայի հավաքակոնւմ։
Նշենք, որ «Բոկա Խունիորսը» 36-ամյա հարձակվողին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր է առաջարկել։ Տևեսն արդեն հայտնել է, որ համաձայնել է երկարաձգել պայմանագիրը, իսկ ըստ այդ նոր համաձայնագրի, խաղացողն իր աշխատավարձը կուղղի բարեգործությանը։
# Արգենտինայի հավաքական, Բոկա Խունիորս, Լեո Մեսսի, Կառլոս Տևես, Կրիշտիանու-Ռոնալդու