Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տպավորիչ ցուցանիշը

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տպավորիչ ցուցանիշը

24/01/2020 - 02:18

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։

Հանդիպման 8-րդ րոպեին «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հերթական գոլային փոխանցումը գրանցեց իր հաշվին։ Անկյունայինից կատարած փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Ջորդան Հենդերսոնը։

21-ամյա պաշտպանը 2018/19 մրցաշրջանի մեկնարկից սկսած կատարել է արդեն 22 գոլային փոխանցում (նվազագույնը 5 գոլային ավելի շատ, քան ԱՊԼ-ի ցանկացած այլ ֆուտբոլիստ), որոնցից 10-ը գրանցվել է ստանդարտ դիրքի իրացումից հետո։ Երկու ցուցանիշով էլ Պրեմիեր լիգայում Տրենտը լավագույնն է։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է բոլոր 23 հանդիպումներին՝ խփելով 2 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023