Տրենտի խաղահամարը «Ռեալում». «արքայական» ակումբը ներկայացրեց անգլիացուն 🎥
Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը մինչև 2031 թ. հունիսի 30-ը պայմանագիր են ստորագրել, իսկ անգլիացի ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա «12» համարով։ Մինչև այդ էլ Ալեքսանդր-Առնոլդը բուժզնում էր անցել «Ռեալի» համար։
26-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ստորագրումից հետո իսպաներենով ելույթ է ունեցել մեդիայի ներկայացուցիչների համար.
«Շնորհակալ եմ բոլորին այս հնարավորության համար։ Ամեն օր չէ, որ պայմանագիր ես կնքում «Ռեալի» հետ։ Սա երազանք էր, որն իրականություն դարձավ։
Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ինձ դրսևորելու «Ռեալի» երկրպագուների համար։ Պատրաստվում եմ անել ամեն ինչ` ինձ լավագույն կողմերով դրսևորելու և տիտղոսներ նվաճելու համար»,- ասել է Ալեքսանդր-Առնոլդը, որի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ազատ գործակալի կարգավիճակում է «Լիվերպուլից» տեղափոխվել «Ռեալ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ