«Տրանսֆերային իրավունքը ձեռք չենք բերի». «Բավարիան» չի գնի Ջեքսոնի տրանսֆերը

«Տրանսֆերային իրավունքը ձեռք չենք բերի». «Բավարիան» չի գնի Ջեքսոնի տրանսֆերը

07/09/2025 - 16:46

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հաստատել է, ակումբը վարձակալության ավարտի չի գնի «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի տրանսֆերը.

«Մեր ակումբը վարձակալության համար չի վճարել 16,5 միլիոն եվրո։ Գործարքի կայացման համար ֆուտբոլիստի գործակալները ներդրել են 3 միլիոն եվրո, մնացած 13,5 միլիոնն ակումբն է տվել։

Տրանսֆերը, միանշական, ձեռք չենք բերի։ Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը 40 անգամ ընգրկվի մեկնարկային կազմում, իսկ նման բան ոչ մի դեպքում տեղի չի ունենա»,- ասել է Հյոնեսը, որի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։

Նիգերիացի ֆուտբոլիստը տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին է «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենյան գրանդը կարող է նրա տրանսֆերը գնել 65 միլիոն եվրոյով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023