Տրանսֆերային ացնուդարձ N6

Տրանսֆերային ացնուդարձ N6

22/01/2020 - 01:09

Անգլիա

  • The Atletic-ը հայտնում է, որ «Միլանի» կենտրոնական հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը սկսել է հետարքրքել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաներն» խաղացողի տրանսֆերի հետ կապված հարցում են ուղարկել։ «Միլանը» պատրաստ է լեհ հարձակվողից բաժանվել 35 մլն եվրոյի դիմաց։
  • «Մանչեսթեր Սիթին» կպայքարի «Բրեշիայի» 19-ամյա հրաշամանուկ Սանդրո Տոնալիին ձեռք բերելու համար։ Երիտասարդ տաղանդավոր խաղացողի համար պայքարում են նաև ՊՍԺ-ն, «Յուվենտուսը» և «Ինտերը»։
  • Չենք հեռանում Մանչեսթերից։ «ՄՅՈՒ»-ն պատրաստ է 50 մլն եվրո ծախսել «Լիոնի» կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեին ձեռք բերելու համար։ Ակումբն անհանգստացած է Մարկուս Ռեշֆորդի վնասվածքի հետ կապված և փորձում է նրան փոխարինող գտնել։
  • El Desmarque-ն տեղեկացնում է, «Լիվերպուլն» ու Տիմո Վերները համաձայնության են հասել, որ խաղացողը անգլիական ակումբի շարքերը կհամալրի գալիք ամռանը։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում «Լիվերպուլի» հարձակման եռյակից ո՞ր մեկը կվաճառվի։
  • Sky Sports-ի տեղեկություններով «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերն ավատրին հասցնելուն, սակայն որոշակի խնդիրներ են առաջացել, որոնց մանրամասները հայտնի չեն։
  • Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամին» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Սերխիո Ագուերոյին։ The Sun-ի տեղեկություններով խաղացողի տրական պատասխանին կարող է նպաստել նաև այն փաստը, որ նրա կրտսեր տղան տեղափոխվել է ԱՄՆ։
  • Լրագրող Ջեյմս Պիրսի տեղեկություններով «Լիվերպուլը» պատրաստվում է ամռանը 30 մլն եվրոյի դիմաց բաժանվել Շերդան Շաքիրիից։
  • «Շալկե-04»-ի կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Նյուքասլի» կազմում։ «Կաչաղակները» վարաձակալության համար կվճարեն 1,2 մլն եվրո։

Իսպանիա

  • «Բարսելոնան» շարունակում է փնտրել կենտրոնական հարձակվող։ Ակումբի հիմնական հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով բաց է թողնելու 4 ամիս։ Mundo Deportivo-ի տեղոկություններով, ակումբը այդ դիրքում տեսնում է «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։ Ուշադրության կենտրոնում է նաև «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն։
  • «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է «Բարսելոնայում» հայտնվել արդեն այս ձմռանը։ Diaro Sport-ի և TNT Sports-ի լրագրող Վերոնիկա Բրունատիի տեղեկություններով կատալոնական ակումբը պատրաստ է 120 մլն եվրո ծախսել այդ տրանսֆերի համար։
  • El Chiringuito TV-ի տեղեկություններով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը ցանկանում է թիմ հրավիրել իր նախկին Ֆաբիան Ռուիսին, ով ներկայումս հանդես է գալիս «Նապոլիի» կազմում։
  • «Ատլետիկոն» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ «Հնդկացիները» բանակցում են «Օսասունայի» արգենտինացի հարձակվող Չիմի Ավիլայի տրանսֆերի հարցում։ Գործարքը կարող է արժենալ 25 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
  • «Խետաֆեն» վարձակալել է բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Դեյվերսոնին։

Իտալիա

  • «Չելսիի» եզրային կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչեի» կազմում, այսօր ժամանալ է Միլան և «Ինտերի» համար բուժզննում է անցել, որն անցել է հաջող։ Նիգերիացի խաղացողը մինչև մրցաշրջանի վերջ ելույթները կշարունակի «Ինտերի» կազմում, որից հետո «ներաձուրիները» 10 մլն եվրոյով խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կունենան։
  • «Ինտերի» սպորտային տնօրեն Պիերո Ազուիլիոն հաստատել է, որ ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է «Տոտենհեմին» Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի հարցով։ «Մենք պաշտոնական առաջարկ ենք ուղարկել լոնդոնյան ակումբին և այժմ կարող ենք միայն սպասել։ Բանակցությունները բարդ են ընթանում, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Ազուիլիոն։ The Guardian-ի տեղեկություններով միալնյան ակումբը պատրաստ է 15 մլն եվրո վճարել խաղացողի համար։
  • «Նապոլիի» պաշտպան Լորենցո Տոնելին վարձավճարով հանդես կգա «Սամպդորիայի» կազմում։ Ջենովական ակումբը 2․8 մլն եվրոյով խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք կունենա։
  • «Ֆիորենտինան» ձեռք կբերի «Ռոմայի» 28-ամյա պաշտպան Ժուան Ժեզուսին։ Կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր։

Այլ

  • Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Ռուսաստանում։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Սոչիի» կազմում։ Սակայն, այսօր Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբն այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Քաթարը ներկայացնող «Ալ-Ուվայնահի» դեմ։ Այդ խաղում Կոկորինը խաղը սկսել է մեկնարկային կազմից, ավելին՝ եղել է թիմի ավագը։ 28-ամյա հարձակվողը դարձել է 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը ակումբի ղեկավարությանը իմաց է տվել, որ չի ցանկանում բաժանվել հարձակվողից։
  • ESPN UK-ը հայտնում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Էդինսոն Կավանիին այն դեպքում, եթե որևէ ակումբ կվճարի 20 մլն եվրո։
  • «Լոս-Անջելես Գալաքսին» պաշտպոնապես հաստատել է «Սևիլիայի» հարձակվող Չիչարիտոյին ձեռք բերելու մասին։ Գործարքն արժեցել է 8․5 մլն եվրո։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մեքսիկացի հարձակվողը դարձել է ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, որը կկազմի 6 մլն եվրո։
  • «Բավրաիան» շատ մոտ է «Ռեալի» եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլային վարձակալելուն։ Խաղացողը մյունխենյան ակումբի կազմում հանդես կգա մինչև մրցաշրջանի վերջ, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը խաղացողի տրանսֆերը գնելու անմիջական իրավունք չի ունենա։
# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023