Տրաբզոնսպորն ու Կոպենհագենը չպարզեցին հաղթողին. դանիական ակումբը նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում թուրքական «Տրաբզոնսպորը»` «Մեդիքալ Պարկ» մարզադաշտում, մրցեց «Կոպենհագենի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում դանիական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, չնայած դրա ողջ ընթացքում տանտերերն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոսներից դարձավ «Կոպենհագենի» դարպասապահ Մեթյու Ռայանը, ով կատարեց 4 սեյվ։
Այսպիսով, «Կոպենհագենն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1, ինչի արդյունքում դանիական ակումբը 2016/17 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Հավելենք, որ «Կոպենհագենը» պատմության մեջ միայն 5-րդ անգամ է հանդես գալու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլում։
Նշենք, որ «Տրաբզոնսպորն» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոպենհագեն, Չեմպիոնների-լիգա, Տրաբզոնսպոր