Տպավորիչ ֆուտբոլ «Էնֆիլդում». «Լիվերպուլը» հաղթեց «Ռեալին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Արգենտինացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Լիգայի փուլի 5-րդ տուրում նույնպես գրավել էր «արքայական» ակումբին` օգնելով «Լիվերպուլին» առավելության հասնել 2:0 հաշվով։
Արնե Սլոթի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում խաղային լուրջ առավելություն ուներ և կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց մադրիդյան գրանդի դարպասապահ Տիբո Կուրտուան 7 սեյվ կատարեց։
«Լիվերպուլը» հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 9-ի` բարձրանալով 6-րդ տեղ, «Ռեալը» նույնքան միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am