Տուխել. «Սիթին երկու խաղում էլ Բավարիայի թակարդում էր»

Տուխել. «Սիթին երկու խաղում էլ Բավարիայի թակարդում էր»

20/04/2023 - 13:05

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Ընդհանուր դիմակայությունում մյունխենյան ակումբըն պարտվեց 1:4 հաշվով` լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ռեկորդ մայսթերի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը.

««Սիթին» երկու խաղում էլ «Բավարիայի» թակարդում էր։ Այս խաղում նույնիսկ ավելի շատ, քան Մանչեսթերում։

Ինչպես առաջին, այնպես էլ պատասխան խաղում, չունեցանք հաջողության այն պահը, որը թույլ կտար փոխել դիմակայության ընթացքը։

Ես գոհ եմ մեր ցուցադրած խաղից։ Ընդ որում, երկու խաղերից էլ գոհ եմ։ Մենք հավասար պայքար մղեցինք Եվրոպայի լավագույն ակումբի դեմ»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023