Տուխել. «Սա իմ վերջին մամուլի ասուլիսն է»
Թոմաս Տուխելը հայտարարել է, որ վերջին մամուլի ասուլսին է տվել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում.
«Սա իմ վերջին մամուլի ասուլսին է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Մենք բանակցել ենք, սակայն այդպես էլ համաձայնության չհասանք։ Այսպիսով, փետրվարին կայացրած որոշումը մնացել է ուժի մեջ. ես հեռանում եմ «Բավարիայից»»,- հայտարարել է 50-ամյա մասնագետը, որը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնում 5 մասնագետից` Հանսի Ֆլիկից, Յուլիան Նագելսմանից, Խաբի Ալոնսոյից, Օլիվեր Գլասներից ու Ռալֆ Ռանգնիկից, մերժում ստանալուց հետո որոշել էր շարունակել համագործակցությունը Թոմաս Տուխելի հետ։
Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ անցնող օրեին Տուխելն ու «Բավարիան» ակտիվ բանակցություններ են վարել։ Գերմանացի մասնագետը համաձայն է եղել աշխատանքը շարունակել մյունխենյան ակումբում, բայց կողմերը համաձայնության չեն հասել պայմանագրի որոշ կետերի հարցում։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը «ռեկորդ մայսթերը» մարզում է 2023 թ. մարտից։ «Բավարիան» նրա գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն։ Ակումբը ձախողեց 2023/24 մրցաշրջանը և ոչ մի տիտղոս չնվաճեց։ Այս տարվա փետրվարին մյունխենյան ակումբն ու Տուխելը հայտարարեցին, որ մրցաշրջանի ավարտին գերմանացի մասնագետը հեռանալու է գլխավոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս ՏՈւխել, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլորիան Պլետենբերգ