Տուխելը փրկել է իր տան աշխատակցուհու որդու կյանքը և նրան վիլլա է նվիրել  հայրենիքում

Տուխելը փրկել է իր տան աշխատակցուհու որդու կյանքը և նրան վիլլա է նվիրել հայրենիքում

17/09/2021 - 18:27

Canal Supporters-ի խմբագիր Նիլոա Օրտուն Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է, որ Թոմաս Տուխելը ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելուց առաջ փրկել է իր տան աշխատակցուհու որդու կյանքը, իսկ հետագայում Ֆիլիպիններում նրան վիլլա է նվիրել։

Աղբյուրի փոխանցմամբ` 2018 թվականի ամռանը` Փարիզ տեղափոխվելուց հետո, գերմանացի մասնագետի ընտանիքը է իրենց տան համար վարձում է ֆիլիպինյան ծագում ունեցող մի աշխատակցուհու։

Այդ կինը բավական հաճախ նույնիսկ արտաժմյա մնացել և աշխատել է Տուխելների տանը։ Ժամանակի ընթացքում Թոմասն ու նրա կինը` Սիսին, մտերմացել են սպասուհու հետ և իմացել, թե ինչու է նա այդքան շատ աշխատում։ Պարզվում է` նա այդպես է արել, որպեսզի հավելյալ գումար աշխատի իր որդու սրտի թանկարժեք վիրահատության համար։

Իմանալով այդ ամենը` Թոմաս Տուխելն առանց վարանալու հոգացել է իր աշխատակցուհու որդու վիրահատության բոլոր ծախսերը, սակայն այդքանով գերմանացի մասնագետի բարության դրսևորումները չեն ավարտվել։

Բանն այն է, որ ՊՍԺ-ից հեռանալուց կարճ ժամանակ առաջ Տուխելն այդ կնոջը հարցրել է, թե ինչի մասին է նա երազում։

Աշխատակցուհին խոստովանել է, որ կցանականար օրերից մի օր վերադառնալ Ֆիլիպիններ և այնտեղ կառուցեր տուն, որպեսզի ծերությունն անցկացնի ընտանիքի հետ։

Երբ արդեն պարզ էր, որ Թոմաս Տուխելը հեռառացել է «Պարի Սեն Ժերմենից» և տեղափոխվելու է Լոնդոն` գլխավորելու «Չելսին», գերմանացի մասնագետը խոշոր անակնկալ է արել իր տան աշխատակցուհու համար` Ֆիլիպիններում նրան նվիրելով մեծ վիլլա։

Հատկանշական է, որ Թոմաս Տուխելի այս բարություններն անվարձահատույց չեն մնացել. «Չելսին» գլխավորելուց ընդամենը 4 ամիս անց նա դառնում է Չեմպիոնների լիգայի, իսկ օգոստոսին` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։

Վերջում հավելենք, որ Թոմաս Տուխելը 2009 թվականից ամուսնացած է Սիսի Տուխելի հետ։ Նրանք ունեն երկու դուստր` Էմման և Կիմը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023