Տուխելը հետաքրքրված է անգլիական գրանդը գլխավորելու տարբերակով

Տուխելը հետաքրքրված է անգլիական գրանդը գլխավորելու տարբերակով

05/12/2020 - 12:56

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, հնարավոր է, աշխատանքի անցնի «Մանչեսթեր Յունայթեդում»։

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, մանկունյանակ ակումբի ղեկավարությունը լրջորեն սկսել է մտածել նոր գլխավոր մարզիչ հրավիրել, քանի որ Օլե-Գունար Սուլշերի հետ այլևս առանձնապես հույսեր չեն կապում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գլխավոր թեկնածուն «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է, ով, բանն այն է՝ նույնպես հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարբերակով։

Տուխելը հիասթափված է «Փարիզի» ղեկավարության գործելաոճից, քանի որ նրանք չեն գնում այն ֆուտբոլիստներին, որոնց կցանկանար գերմանացի մասնագետը տեսնել ակումբում։ 47-ամյա մասնագետը ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը և կարող է հրաժարվել այն երկարաձգելուց։

Ինչ վերաբերվում է Օլե-Գունար Սուլշերին, ապա «կարմիր սատանաների» ղեկավարությունը դժգոհ են ակումբի գրանցած վերջին արդյունքներից և ցանկանում են փոխարինել նրան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023