Տուդոր. «Համապատասխանում եմ «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնին»
«Տոտենհեմի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Տուդորը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից (2:5) հետո խոսել է իր կատարած աշխատանքի մասին, հայտնում է լրագրող Քրիս Քոուլինը։
«Կարծում եմ` համապատասխանում եմ «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնին, բայց խնդիրներն այնքան շատ են, որ դրանք բացատրելը հեշտ չէ։
Դրանք պետք է լուծվեն ակումբի ներսում։ Չեմ պատրաստվում այդ մասին խոսել լրագրողների հետ»,- ասել է խորվաթ մասնագետը։
«Տոտենհեմը» 47-ամյա Տուդորի գլխավորությամբ անցկացրած 4 խաղում էլ պարտվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Իգոր Տուդոր, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ