Տորեն․ «Խաղացողները չէին կատարում Պեպի հրահանգները»

Տորեն․ «Խաղացողները չէին կատարում Պեպի հրահանգները»

14/05/2020 - 21:23

Պեպ Գվարդիոլայի նախկին օգնական Դոմենեկ Տորենը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի 2013/14 խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպման պատասխան խաղում «Բավարիայի» ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում չեն կատարել գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրահանգները։ Այդ խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ պարտվել է 0։4 հաշվով։

«Պեպը ցանկանում էր խաղալ «սպասողական» մարտավարությամբ, սակայն ակումբի ներսում հեղինակություն վայելող ֆուտբոլիստները որոշեցին, որ պետք է ավելի ագրեսիվ գործել դաշտում։ Մենք սխալվեցինք, երբ մեզ գոլ խփեցին։ Այդպես պատահում է, սակայն, հնարավոր է, այդպիսի Գվարդիոլայի հետ հնարավոր է պատրվեինք նույնիսկ 0։5 հաշվով»,- Տորենի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Kicker-ին։

Հիշեցնենք, «Ռեալը» դիմակայության շրջանակում հաղթեց ընդհանուր 5։0 հաշվով, իսկ հետագայում նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023