Տոտտի. Հուսով եմ՝ Մխիթարյանը Ռոմայում իրեն կզգա ինչպես տանը

Տոտտի. Հուսով եմ՝ Մխիթարյանը Ռոմայում իրեն կզգա ինչպես տանը

09/09/2019 - 12:45

Իտալական ֆուտբոլի լեգենդ, «Ռոմայի» խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբ տեղափոխությանը.

«Մխիթարյանը թիմին որակ և արդյունք կավելացնի. լավ քայլ է:

Վերջին 2 տարում նա ոչ այնքան պարբերաբար է խաղացել «Արսենալում», բայց հուսով եմ, որ «Ռոմայում» իրեն կզգա ինչպես տանը:

Երկրպագուներն այստեղ կգնահատեն նրան: Նա լավ տեխնիկա ունի և լավ կողմերով կդրսևորվի խաղադաշտում»,- Տոտտիի խոսքերն է մեջբերել Sky Sports Italia-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023