Տոտիի որդին ավարտել է կարիերան ազգանվան ու հոր հետ համեմատությունների պատճառով

Տոտիի որդին ավարտել է կարիերան ազգանվան ու հոր հետ համեմատությունների պատճառով

29/07/2025 - 15:49

«Ռոմայի» ու Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտիի որդին` Քրիստիանը, 19 տարեկանում ավարտել է կարիերան, հայտնում է La Nuova Sardegna-ն։

Երիտասարդ ֆուտբոլիստի վերջին ակումբն Իտալիայի չորրորդ դիվիզիոնը` Դ սերիան ներկայացնող «Օլբիան» էր, որտեղից հեռացել է 2024 թ. դեկտեմբերին և մինչև օրս ազատ գործակալի կարգավիճակ ուներ։

Իտալիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն (2006 թ.) դարձած դարպասապահ Մարկո Ամելիան, որը նախորդ տարի գլխավորում է «Օլբիան», կարծում է, որ Քրիստիան Տոտիի որոշման վրա ազդել է նաև հոր հետ անընդհատ համեմատությունները.

«Այն, որ Քրիստիանը Տոտիի որդին է, ազդել է նրա վրա։ Ես նրա խաղում մեծ ներուժ էի տեսնում։ Նա կարող էր հիանալի կարիերա ունենալ Սերիա Ց-ում կամ Բ-ում»,- ասել է Ամելիան։

Բացի վերոնշյալ պատճառից, իտալական մամուլը նշում է, որ Քրիստիանին ճնշում էր նաև իր անվանի ազգանունը։

Նախկին կիսապաշտպանն աշխատանքի կանցնի Ֆրանչեսկո Տոտիի հիմնադրած ֆուտբոլային դպրոցում և կզբաղվի երիտասարդ տաղանդներ փնտրելով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023