Տոտենհեմը մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տոտենհեմը» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուին։
Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` լոնդոնյան ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածուն Անտոնիո Կոնտեն է, ով 2021 թ. մայիսին «Ինտերից» հեռանալուց հետո գործազուրկ է։
Աղբյուրի փոխանցմամբ` Կոնտեն արդեն մեկնել է Լոնդոն և բանակցություններ է վարում «Տոտենհեմի» ղեկավարության հետ։
«Խցանները» 52-ամյա մասնագետի և ներկայացուցիչների հետ քննարկել են նրա պայմանագրի կետերն ու աշխատավարձի չափը։
Նշվում է, որ «Տոտենհեմը» Կոնտեին պայմանագիր է առաջարկել մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը Կոնտեի կողմից ընդունվել է։ Այժմ բանակցությունները վերջնական փուլում են։
Հիշեցնենք, որ դեռ հունիսին Կոնտեն մոտ էր «Տոտենհեմը» գլխավորելուն, սակայն այն ժամանակ կողմերն այդպես էլ չհասան համաձայնության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Նունու Էսպիրիտու Սանտու, Տոտենհեմ