Տոտենհեմն ու Սևիլիան շուտով կհայտարարեն ֆուտբոլիստների փոխանակման մասին
«Տոտենհեմն» ու «Սևիլիան» շատ մոտ են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անդալուսական ակումբի վինգեր Բրայան Խիլը կհամալրի «խթանների» շարքերը, իսկ հակառակ ուղղությամբ կուղևորվի Էրիկ Լամելան։
Աղբյուրի փոխանցմամբ` «Սևիլիան», բացի Էրիկ Լամելայից, Խիլի տրանսֆերի դիմաց ստանալու է նաև 25 մլն եվրո։
Ռոմանոն գրում է նաև, որ կողմերը վերջին փաստաթղթերն եմ պատրաստում, որպեսզի ավարտին հասցնեն գործարքները, իսկ պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա ժամերին։
Հավելենք, որ Բրայան Խիլը 20 տարեկան է, «Սևիլիայի» սան է և նախընտրում է խաղալ հարձակման եզրերում էլ։
Երիտասարդ ֆուտբոլիստը «կարմրասպիտակների» կազմում նորամուտը նշել է 2019 թ. հունվարին և մինչ այժմ «Սևիլիայի» մարզաշապիկով անցկացրել է 21 խաղ` դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Խիլը 2020/21 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Էյբարում», որի կազմում դաշտ է դուրս եկել 29 անգամ, խփել է 4 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։
Ինչ վերաներում է Էրիկ Լամելային, ապա վերջինս 2013 թ. օգոստոսից հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։ Արգենտինացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 257 հանդիպում` դառնալով 37 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայան Խիլ, Էրիկ Լամելա, Սևիլիա, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո