Պաշտոնական. Տոտենհեմն ու Սևիլիան հայտարարեցին փոխանակում իրականացնելու մասին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը փոխանակում է իրականացրել «Սևիլիայի» հետ։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև անդալուսական ակումբի պաշտոնական կայքը։
«Կարմրասպիտակների» վինգեր Բրայան Խիլը համալրել է «խթանների» շարքերը, ում դիմաց «Սևիլիան» ստացել է Էրիկ Լամելայի տրանսֆերային իրավունքները և 25 մլն եվրո։
Խիլը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա (մինչև 2026 թ. հունիսի 30-ը), իսկ Լամելան` 3 տարվա պայմանագիր (մինչև 2024 թ. հունիսի 30-ը)։
Հիշեցնենք, որ Բրայան Խիլը «Սևիլիայի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2019 թ. և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Էրիկ Լամելային, ապա արգենտինացի ֆուտբոլիստը 2013 թվականից ի վեր պաշտպանում էր «Տոտենհեմի» գույները, որի կազմում անցկացրել է 257 հանդիպում` դառնալով 37 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայան Խիլ, Էրիկ Լամելա, Սևիլիա, Տոտենհեմ, տրանսֆերներ