Տոտենհեմն ու Ռեալը, հնարավոր է, փոխանակում իրականացնեն
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Տոտենհեմ», որտեղ հանդես է եկել 2007-2013 թվականներին։ Կողմերն արդեն մոտ երկու օր է բանակցում են այդ հարցի շուրջ։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Տոտենհեմը» պատրաստ է այդ գործարքում ներառել Դելե Ալիի տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» հետաքրքրված է հետևյալ տարբերակով․ Բեյլը վարձավճարով տեղափոխվում է «Տոտենհեմ», իսկ «արքայական» ակումբը վճարում է նրա աշխատավարձի կեսը, իսկ Դելե Ալին իր հերթին տեղափոխվում է մադրիդյան ակումբից, ում աշխատավարձը «արքայական» ակումբը վճարում է ամբողջությամբ։
Այդ տարբերակով «Տոտենհեմը» Բեյլին շաբաթական կվճարի 300 հազար ֆունտ աշխատավարձ, որի 150 հազարը կշահի, եթե Ալին տեղափոխվի «Ռեալ», սակայն, եթե երկու ֆուտբոլիստներն էլ մշտական հիմունքներով համալրեն համապատասխանաբար «Տոտենհեմի» և «Ռեալի» շարքերը, ապա մադրիդյան ակումբը 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստի դիմաց ստիպված կլինի որոշակի գումար վճարել։
Լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լեվին շատ է ցանկանում իր թիմում տեսնել 31-ամյա ուելսցի ֆուտբոլիստին, սակայն ներկա պահին 58-ամյա ֆունցկիոները սպասում է Ժոզե Մոուրինիոյի թույլտվությանը։
# Գարեթ-Բեյլ, Դելե Ալի, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ