Տոտենհեմն ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերն է իրականացրել

Տոտենհեմն ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերն է իրականացրել

10/08/2024 - 19:34

«Տոտենհեմը» գնել է «Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեի տրանսֆերը։ «Խցանների» պաշտոնական կայքը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ակումբը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` «Տոտեմհեմն» իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն ու Սոլանկեի տեղափոխության համար «Բորնմութին» վճարել ֆիքսված 57 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 66 մլն եվրո)։ Նախատեսված գումարին ևս 8 մլն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։

Լոնդոնյան ակումբը նախորդ ռեկորդային տրանսֆերն իրականացրել էր 2019 թ. ամռանը, երբ 62 մլն եվրոյով «Լիոնից» ձեռք բերեց Տանգի Նդոմբելեին։

Սոլանկեի տրանսֆերը դարձել է նաև «Բորնմութի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը և գերազանցել Նաթան Ակեի ռեկորդը։ «Բալերը» նիդերլանդցի պաշտպանի տրանսֆերը 2020 թվականին «Մանչեսթեր Սիթիին» վաճառել են 45,3 մլն եվրոյով։

Հավելենք, որ Դոմինիկ Սոլանկեն 2023/24 մրցաշրջանում 42 խաղում խփել է 21 գոլ, կատարել 4 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023