Տոտենհեմի comeback-ը, անհավանական Լևանդովսկին․ ?
Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մոտենում է եզրագծին։ B խմբում նույնպես կայացան 5-րդ տուրի հանդիպումները։
Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի մեծ դժվարությամբ առավելության հասավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին 0։2 հաշվով։ Աչքի էին ընկել Յուսուֆ Էլ-Արաբին և Ռուբեն Սեմեդուն։
Սակայն, Ժոզե Մոուրինիոյի սաներն ուշքի եկան և 4 անպատասխան գնդակ ուղարկեիցն Պիրեյից ժամանած հյուրեի դարպասը։ «Շնաձկների» կազմում դուբլ ձևակերպեց
Հարի Քեյնը, իսկ Դելե Ալին ու Սերժ Օրիեն աչքի ընկան մեկ անգամ՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 4։2։
Մյունխենի «Բավարիան» էլ հերթական մարզումային հանդիպումն անցկացրեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը։
Հերթական անգամ փայլեց Ռոբերտ Լևանդովսկին, ով 15 րոպեի ընթացքում դարձավ պոկերի հեղինակ։ Լևանդովսկին աչքի ընկավ 53-68-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Լեոն Գորեցկան ու Կոլենտեն Տոլիսոն։
Այսպիսով, «Բավարիան» 5 խաղից հետո ունի 15 միավոր՝ ցույց տալով 100%-անոց արդյունք, ինչի շնորհիվ վերջին տուրից առաջ ոչ միայն նվաճել է 1/8-րդ եզրափակչի ուղեգիր, այլև ապահովել խմբում առաջին հորիզոնականը։ «Տոտենհեմը» երկրորդն է 10 միավորով, 3-րդ հորիզոնականը 3 միավորով զբաղեցնում է «Ցրվենան», «Օլիմպիակոսն» ունի 1 միավոր։
# Բավարիա, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ, Ցրվենա Զվեզդա, Օլիմպիակոս