Տոտենհեմի 16-ամյա կիսապաշտպանը պատմական ռեկորդ է գրանցել
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչ խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 0։5 հաշվով վստահ հաղթանակ տարավ 8-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մարին» ակումբի նկատմամբ։
Հանդիպման 46 րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման մտավ պատանի կիսապաշտպան Ալֆի Դևայնը և 60-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։
Ինչպես տեղեակցնում է Squawka Football-ը, Դևայնը դարձավ «Տոտենհեմի»՝ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ գոլի հեղինակ է դարձել պաշտոնական հանդիպման շրջանակում։ Դևայնը գոլ խփելու պահին 16 տարեկան և 163 օրական էր։
# FA-Cup, Ալֆի Դևայն, Մարին, Տոտենհեմ