Տոտենհեմի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն անվճար հեռացավ ակումբից
«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեն կարիերան կշարունակի «Նիցայի» կազմում։
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Նիցան» Նդոմբելեի տեղափոխության համար լոնդոնյան ակումբին գումար չի վճարել. գործարքը եղել է անվճար։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «խթանների» կազմը համալրել էր 2019 թ. ամռանը։ «Տոտենհեմը» նրա տեղափոխության համար «Լիոնին» վճարել է 62 մլն եվրո։ Այս գործարքը մինչև օրս ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է։
Նդոմբելեն «Տոտենհեմում» անցկացրել է 91 հանդիպում` դառնալով 10 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա անցնող տարիներին անգլիական ակումբից վարձավճարով տեղափոխվել է «Լիոն», «Նապոլի» ու «Գալաթասարայ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նիցցա, Տանգի-Նդոմբելե, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո