«Տոտենհեմի» մղջավանջը շարունակվում է` պարտվելով նաև «Քրիսթալ Փելասին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։
Տանտերերը 34-րդ րոպեին Դոմինիկ Սոլանկեի ջանքերով բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, ընդամենը 4 րոպե անց Իգոր Տուդորի գլխավորած թիմի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ. 38-ին Միկի վան դե Վենը «վերջին հույսի» խախտում թույլ տվեց` հեռացվելով դաշտից։
Քանակական առավելություն ստացած «արծիվները» նախքան ընդմիջում 3 գնդակ ուղարկեցին «խթանների» դարպասը` տանելով կամային հաղթանակ։
Հյուրերից դուբլ գրանցեց Իսմայիլա Սարը, գոլով աչքի ընկավ նաև Յորգեն Շտրանդ Լարսենը։
«Տոտենհեմը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը։ Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի միակ ակումբն է, որը 2026թ. դեռ հաղթանակ չի տարել։ «Խթանները» ներքին առաջնությունում նախորդ հաղթանակը տարել են 18-րդ տուրում` 2025թ. դեկտեմբերի 28-ին 1:0 հաշվով պարտության մատնելով նույն «Քրիսթալ Փելասին»։
Օլիվեր գլխասների գլխավորած թիմը հաղթանակից հետո 38 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։ «Տոտենհեմը» 29 միավորով 16-րդն է։ Ակումբն ընդամենը 1 միավորով է գերազանցում վտանգավոր գոտում գտնվող «Վեսթ Հեմին»։ 28 միավոր ունի նաև 17-րդ տեղը զբաղեցնող «Նոթինգհեմ Ֆորեսթը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml