Տոտենհեմի  խաղացողները  Մոուրինոյի մարզումները ձանձրալի են համարում

Տոտենհեմի խաղացողները Մոուրինոյի մարզումները ձանձրալի են համարում

22/01/2020 - 21:52

Լոնդոնի «Տոտենհեմի» մի շարք խաղացողներ իրենց դժգոհությունն են արտահայտել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի մարզումներից։

The Sun-ի տեղեկություններով, «շնաձկների» խաղացողները պորտուգալացի մասնակգետի աշխատելաոճը համարում են հին և ձանձրալի։ Մարզիչը շեշտը դնում է երկար փոխանցումների վրա, իսկ խաղացողները դա համարում են այնպիսի մարտավարություն, որով հանդես են գալիս ցածր լիգաներում հանդես եկող թիմերը։

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2019 թվականի նոյեմբերին՝ փոխարինելով Մաուրիսիո Պոչետինոյին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023