Մոուրինիո․ «Հուսով եմ՝ այժմ Բեյլն իրեն ցույց կտա»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հույս է հայտնել, որ թիմի վինգեր Գարեթ Բեյն իրեն լավագույնս կդրսևորի Հարի Քեյնի բացակայության պայմաններում․
«Գարեթի համար կարևորագույն պահ է։ Նա իրեն ավելի ու ավելի լավ է զգում։
Երբ վնասվածք են ստանում Քեյնի նման ֆուտբոլիստները, մյուսներն իրենց պետք է ավելի լավ դրսևորեն։
Հուսով եմ հիմա Բեյլն իրեն ցույց կտա», ասել է պորտուգալաց մասնագետը, որի խոսքերն է մեջբորում Goal.com-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրադարձությունների ամենալավ զարգացումների դեպքում Հարի Քեյնը շարք կվերադարնա միայն երկու շաբաթից։
Հիշեցնենք, որ անգլիացին միաժամանակ վնասել է երկու ոտքերի կոճերի հոդերը։
Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» 19 հանդիպումներից հետո վաստակել է 33 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։
«Շնաձկների» հաջորդ հանդիպումը կկայան Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում, որում Մոուրինիոյի սաները արտագնա խաղում ուժերը կփորձեն «Բրայթոնի» դեմ պայքարում։
Հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 23։15-ին։
Քեյնը մասնակցել է ԱՊԼ-ի շրջանակում կայացած բոլոր 19 հանդիպումներին՝ դառնալով 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այնինչն Բեյլը մասնակցել է 5 հանդիպման և խփել 1 գնդակ։
# Բրայթոն, Գարեթ-Բեյլ, Ժոզե Մոուրինիո, Հարի Քեյն, Պրեմիեր-լիգա