Տոտենհեմի անկումը շարունակվում է` պարտվելով նաև Վեսթ Հեմին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։
«Խթանների» համար հանդիպումը բավական լավ սկսվեց, քանի որ արդեն 11-րդ րոպեին Քրիստիան Ռոմերոն բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «մրճահարները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։
Դևիդ Մոյեսի թիմի գոլերը խփեցին Ջարեդ Բոուենն ու Ջեյմս Վորդ-Պրոուզը։
Այս հաղթանակից հետո «Վեսթ Հեմը» վաստակեց 24 միավոր և զբաղեղնում է 9-րդ հորիզոնականը։
«Տոտենհեմը», 27 միավորով, 5-րդն է։
Ավելացնենք, որ Անգե Պոստեկօղլուի թիմը Պրեմիեր լիգայի շրջանակում արդեն 5-րդ խաղում անընդմեջ չի կարողանում հաղթանակ տոնել` այդ ընթացքում կրելով 4 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դևիդ Մոյես, Ջարեդ Բոուեն, Ջեյմս Վորդ-Պրոուս, Վեսթ Հեմ, Տոտենհեմ, Քրիստիան Ռոմերո