«Տոտենհեմի» ազատ անկումը շարունակվում է! «Լեսթերը» կամային հաղթանակ տարավ լոնդոնյան ակումբի նկատմամբ 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։
Լոնդոնյան ակումբը հերթական անհաջող հանդիպումն անցկացրեց և պարտվեց 1:2 հաշվով։
Անգե Պոստեկօղլուի գլխավորած թիմից հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռիշարլիսոնը, սակայն երկրորդ խաղակեսում 46-րդ րոպեին Ջեյմի Վարդիի ու 50-րդ րոպեին Բիլալ Էլ Խանուսի խփած գոլերի շնորհիվ «աղվեսները» կամային հաղթանակ տարան։
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեցին։ «Խթանները» ներքին առաջնությունում չեն հաղթել վերջին 7 խաղերում։ Ակումբը նախորդ հաղթանակը տարել է դեկտեմբերի 15-ին, երբ արտագնա խաղում 5:0 հաշվով պարտության է մատնել «Սաութհեմթոնին»։
«Տոտենհեմը» 24 միավորով 15-րդ տեղում է, Ռուդ վան Նիստելռոյի գլխավորած 17 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Լեսթեր, Տոտենհեմ