Տոտենհեմին պարտվելուց հետո Պեպ Գվարդիոլան դեպրեսիայի մեջ է
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է կատարվածը․
«Այո՛, մենք հեռու ենք չեմպիոնությունից։ «Լիվերպուլն» անկասելի է և չափազանց շատ միավորներ է վաստակել, իսկ մենք միավորներ ենք կորցրել այնպիսի խաղերում, ինչպիսն այս մեկն էր։ Այժմ կկենտրոնանանք այլ մրցաշարերի վրա և կփորձենք հաջորդ մրցաշրջանում որակավորվել Չեմպիոնների լիգայում։
Այսօր այն օրը չէ, որ խոսենք հետագայի մասին։ Լիգայի գավաթի «Յունայթեդի» դեմ խաղում մենք գոլ բաց թողեցին մրցակցի հենց առաջին իսկ հարվածից։ «Տոտենհեմի» դեմ խաղը նման էր այդ խաղին․ մենք ստեղծեցինք բազմաթիվ պահեր, սակայն պարտվեցինք։ Չեմ հասկանում, թե ինչ անեմ։ Դժվար է գտնել լուծումը»,- 49-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ