Տոտենհեմը 37 մլն եվրո վճարեց 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար
«Տոտենհեմը» ձեռք է բերել անգլիական երկրորդ լիգայան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնլիի» վինգեր Վիլսոն Օդոբերին։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt-ի` «խթանները» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 37 մլն եվրո։
Այն դարձել է «Բարնլիի» պատմության ամենաթանկ վաճառքն ու գերազանցել Քրիս Վուդի ռեկորդը։ 2022 թ. հունվարին «Նյուքասլը» «Բարնլիից» Վուդի տրանսֆերը գնել է 30 մլն եվրոյով։
Վիլսոն Օդոբերը «Բարնլի» էր տեղափոխվել 2023 թ. օգոստոսին, որի կազմում 34 խաղում խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բյորնլի, Վիլսոն Օդոբեր, Տոտենհեմ, տրանսֆերներ