Տոտենհեմը ոչ մի կերպ չի ընդունում Բավարիայի առաջարակները

Տոտենհեմը ոչ մի կերպ չի ընդունում Բավարիայի առաջարակները

10/07/2023 - 17:45

«Բավարիան» շարունակում է անել ամեն ինչ՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու համար:

Հուլիսի 9-ին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «ռեկորդ մայսթերը» 29-ամյա հարձակվողին գնելու համար արդեն երկրորդ առաջարկն է կատարել «խցաններին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը գործարքի դիմաց պատրաստ է վճարել 80 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ:

Նշենք, որ «Բավարիայի» նախորդ առաջարկը եղել էր 70 մլն եվրոյի տեսքով:

Այդուհանդերձ, բազմաթիվ աղբյուներ, այդ թվում նաև՝ Ռոմանոն և The Times-ը հաստատում են, որ լոնդոնյան ակումբը մերժել է նաև «Բավարիայի» երկրորդ առաջարկը:

Իտալացի ինսայդերը Twtitter-ի իր էջում գրում է, որ «ռեկորդ մայսերը» դեռևս չի կորցրել հույսը, որ կկարողանա իրականացնել այս տրանսֆերը և հուսով է, որ Հարի Քեյնը կսկսի ճնշում գործադրել «Տոտենհեմի» ղեկավարության վրա, որպեսզի վերջինս վաճառի իրեն:

Հավելենք, որ անգլիացի հարձակվողը «Տոտենհեմի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 435 հանդիպում՝ դառնալով 280 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023