Տոտենհեմը նոր պայմանագիր է առաջարկել Սոնին՝ աշխատավարձի 25% բարձրացումով
«Տոտենեհեմը» բանակցություններ է վարում Հին Մին Սոնի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ակումբում վստահ են, որ 28-ամյա կիսապաշտպանի հետ կհասնեն համաձայնության, իսկ բանակցություններն ընդհատվել են այն պատճառով, որ հարավկորեացի ֆուտբոլիստը վերջերս է փոխել իր գործականլին։
Շուտով բանակցությունները կվերսկսեն, և Սոնը կստորագրի պայմանագիր՝ համաձայն որի նա շաբաթական կվաստակի 200 հազար ֆունտ ստերլինգ նախկին 150 հազարի փոխարեն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի գլխավոր նպատակն է նոր պայմանագիր կնքել և ակումբում պահել Սոնին ու Հարի Քեյնին։ Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստի և «Տոտենհեմի» միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Սոնը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
# ԱՊԼ, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Տոտենհեմ