«Տոտենհեմը» նորից մարզչական փոփոխություն կկատարի 📸
«Տոտենհեմը» նորից մարզչական փոփոխություն կկատարի 📸
14/03/2026 - 11:19

Իգոր Տուդորը, մեծ հավանականությամբ, շուտով կհեռացվի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնյան ակումբը քայլեր է ձեռնարկել` որքան հնարավոր է շուտ խորվաթ մասնագետին փոխարինելու համար։

«Խթաններին» գլխավորելու հիմնական թեկնածուն Ռոբերտո Դե Ձերիբին է։ Իտալացի մասնագետի նշանակումն արդեն քանի ամիս է անգլիական ակումբի գլխավոր նպատակն է։

Այդուհանդերձ, Դե Ձերբիի նշանակման հավանականությունն այժմ քիչ է, այդ պատճառով «Տոտենհեմը» նաև այլ մարզիչների տարբերակներ է դիտարկում, որպեսզի առաջիկա օրերին վերջնական որոշում կայացնի։

Լոնդոնյան ակումբը Տուդորի գլխավորությամբ բոլոր 4 խաղերում պարտվել է։ Խորվաթ մասնագետը փետրվարի 14-ին է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր ստորագրել ակումբի հետ։

Դե Ձերբին փետրվարի 11-ին է հեռացվել «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնից։ 46-ամյա մասնագետն Անգլիայում աշխատելու փորձ արդեն ունի` 2022-24թթ. մարզելով «Բրայթոնը»։

«Տոտենհեմը» 2026թ. Անգլիայի Պրեմիեր լիգայում դեռ հաղթանակ չի տարել և 29 միավորով միայն 16-րդ տեղում է։ «Խթանները» դուրս են մնացել Անգլիայի գավաթի ու Լիգայի գավաթի խաղարկություններից, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2:5 հաշվով պարտվել են Մադրիդի «Ատլետիկոյին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026