«Տոտենհեմը» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
«Տոտենհեմը» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
31/03/2026 - 12:06

Ռոբերտո Դե Ձերբին, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Կողմերը պայմանագիր են համաձայնեցրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Իտալացի մասնագետի և լոնդոնյան ակումբի բանակցությունները վերջին փուլում են։ Այժմ նրանք աշխատում են Դե Ձերբիի մարզչական շտաբը ձևավորելու շուրջ։

46-ամյա մասնագետը փորձում է իր շտաբում ընդգրկել Իտալիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար պաշտպան Ալեսանդրո Նեստային։ Վերջինը ցանկանում էր աշխատել որպես գլխավոր մարզիչ, բայց կարող է գնահատոլ Դե Ձերբիի այդ քայլն ու ընդունել առաջարկը։

Դե Ձերբին այս տարվա փետրվարին է հեռացել «Մարսելից», որը մարզում էր 2024թ. հուլիսից։ Իտալացի մասնագետն անգլիական ակումբներից մարզել է «Բրայթոնը» (2022-2024թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026