Մոուրինիո․ «Ընդմիջմանը տղաներին ասացի, որ ուրախ եմ բաց թողած գոլի համար»
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «շնաձկների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է տպավորություններով․
«Երբ առաջին խաղակեսի վերջին րոպեին գոլ ես բաց թողնում, միտում կա հանդերձարան գնալ վատ զգացողություններով, իսկ երկրորդ խաղակեսը սկսել էլ ավելի վատ՝ զղջալով այդ բաց թողած գոլի համար։
Այն, թե ինչպես սկսեց թիմը երկրորդ կեսը, ցույց է տալիս, որ «Տոտենհեմը» լավ վիճակում է և խաղում է լավ՝ չզգալով իր վրա ճնշում։
Ընդմիջմանը տղաներին ասացի, որ անչափ ուրախ եմ բաց թողած գոլի համար, իսկ նրանք մտածեցին, թե խելքս թռցրել եմ, սակայն այդ բաց թողած գոլը հաստատեց, որ եթե բաց թողնենք վերահսկողությունը և հանձնվենք, ապա նրանք կսկեն մեկ, երկու, երեք փոխանցում կատարել և արդեն «չոր» հաշիվը պահպանելը դժվար կլինի։
Կարծում եմ՝ այդ զգացողությունը փոխանցեցի ֆուտբոլիստներին, քանի որ առաջին կեսի վերջնամասում նրանք անկաշկանդ էին և լավատես»,- նշել է պորտուգալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC Sports-ը։
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում վաստակեց 45 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Տոտենհեմ, Քրիստալ-Փելաս