«Տոտենհեմը» գլորվում է անդունդը` խոշոր հաշվով պարտվելով «Նոթինգհեմ Ֆորեսթին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
«Անտառապահների» գոլերը խփեցին Իգոր Ժեզուսը, Մորգան Գիբս-Ուայթը և Տոնի Ավոնիյին։
«Տոտենհեմը» 2026թ. Պրեմիեր լիգայում դեռ հաղթանակ չի տարել։ Ակումբն այս տարի անցկացրած 13 խաղում գրանցել է 5 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։
«Ֆորեսթը» 32 միավորով բարձրացավ 16-րդ տեղ, լոնդոնյան ակումբը 30 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml