«Տոտենհեմը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Տոտենհեմը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ

11/08/2025 - 10:28

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավինիոն կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ են սկսել ու քննարկում են հավանական գործարքի ֆինանսական մանրամասները։

«Խթանների» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը Սավինիոյին կատարյալ ֆուտբոլիստ է համարում` «Տոտենհեմի» կազմը համալրելու համար։

21-ամյա ֆուտբոլիստը «Սիթի» է տեղափոխվել 2024 թ. ամռանը, 48 խաղում 3 գոլ է խփել, կատարել 13 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023