«Տոնի՛ր հայկական ժառանգությունը». «Լոս Անջելեսի» հրապարակումը 📸
ՄԼՍ-ը ներյայացնող «Լոս Անջելեսը» սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով հայկական մոտիվներով շապիկների վաճառք սկսելու մասին.
«Տոնի՛ր հայկական ժառանգությունը։ Գնի՛ր հայկական ժառանգությանը նվիրված մշակութային հավաքածուն, որը ստեղծել է նկարիչ Սաքո Շահինյանը։ Հավաքածուն հասանելի է միայն ակումբի պաշտոնական խանութում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։
«Լոս Անջելեսը» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանի 31 խաղում 56 միավոր է վաստակել և արևելյան գոտում 4-րդ տեղում է։ Անվանի ֆուտբոլիստներից ակումբում հանդես են գալիս ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսն ու հարավկորեացի վինգեր Հին Մին Սոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լոս-Անջելես, ՄԼՍ