Տոկիո-2020 . Դարչինյանը ցավալի պարտություն կրեց և լքեց պայքարը
Տոկիո-2020 -ի բռնցքամարտի մինչև 75 կգ քաշային կարգում հերթական մենամարտն անցկացրեց Արման Դարչինյանը։
1/4 եզրափակչի շրջանակում մեր մարզիկը մրցեց Ֆիլիպինները ներկայացնող Էումիր Մարսիալի հետ։
Ցավոք, Դարչինյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ֆիլիպինցի բռնցքամարտիկին և դեռ առաջին ռաունդում հարված բաց թողեց, ինչից հետո ընկավ և չկարողացավ շարունակել մենամարտը։
Այսպիսով, Արման Դարչինյանը պարտվեց և լքեց պայքարը, իսկ Մարսիալը նվաճեց Տոկիո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր` ապահովելով նաև նվազագույնը բրոնզե մեդալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արման Դարչինյան, Բռնցքամարտ, Տոկիո-2020