Տոկիո-2020 . Բաչկովը վստահ հաղթանակով է մեկնարկել
Տոկիո-2020 -ի մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտավ նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
63 կգ քաշային կարգում 1/16 եզրափակչի շրջանակում 28-ամյա բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Օլսթոն Ռայանին։
Նշենք, որ մրցաշարի 1/8 եզրափակչում Բաչկովը հուլիսի 31-ին, Երևանի ժամանակով 7:36-ից սկսած, մրցելու է Ադրբեջանի ներկայացուցից Ջավիդ Չելեբիևի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բռնցքամարտ, Հովհաննես Բաչկով, Տոկիո-2020