Տիվատի «Արսենալը» որակազրկվել է 10 տարով «Ալաշկերտի» դեմ կասկածելի հանդիպում անցկացնելու համար

Տիվատի «Արսենալը» որակազրկվել է 10 տարով «Ալաշկերտի» դեմ կասկածելի հանդիպում անցկացնելու համար

16/07/2025 - 22:26

Տիվատի «Արսենալը» 10 տարով զրկվել է եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Չեռնոգորական ակումբը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում մրցել է հայկական «Ալաշկերտի» դեմ ու մեղադրվում է դիմակայության խաղում պայմանավորված հանդիպում կազմակերպելու համար։

Այդ հանդիպումն ՈՒԵՖԱ-ն կասկածելի է համարել անօրինական խաղադրույքների պատճառով։ Չեռնոգորիայում կայացած հանդիպումից առաջ հսկայական գումարներով խաղադրույքներ են կատարվել։

«Արսենալի» ֆուտբոլիստ Նիկոլե Չելեբիչուն և ակումբի սպորտային տնօրեն Ռանկո Կրգովիչը ցմահ որակազրկվել են` ընդմիշտ զրկվելով ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից։ Ակումբի խաղացողներ Չետկո Մանոյլովիչը, Ռադուլե Ժիվկովիչը և Դուլան Պոլետիշն էլ որակազրկվել են 10 տարով։ Ակումբը նաև տուգանվել է 500 հազար եվրոյով։

Հիշեցնենք, որ Տիվատի «Արսենալի» դեմ դիմակայության առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) էր գրանցել, իսկ պատասխան խաղում մրցակցի դաշտում հաղթել էր 6:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023